07/12/2010 14:56
Պողոս Նահապետյանն առաջատարներից հետ է մնում կես միավորով
Մոսկվայում անցկացվող Ռուսաստանի ուսանողների առաջնությունում հանդես են գալիս մի քանի հայ շախմատիստներ: Վեց տուրից հետո Պողոս Նահապետյանը վաստակել է 4,5 միավոր և միայն կես քայլով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Լիսիից, Նովիկովից և միջազգային վարպետ Պապինից: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Կարինա Համբարձումովան, Գոռ Գլիջյանը և Նիկիտա Մատինյանը վաստակել են 4-ական միավոր:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 81 շախմատիստներ: Նրանք պետք է մասնակցեն ևս երեք տուրի, ուստի կարելի է ենթադրել, որ մրցաշարային աղյուսակում դեռ զգալի փոփոխություններ կարձանագրվեն: