08/12/2010 11:36
Արինա Մարկոտենկոն ընդգրկվեց «Հատիսի» կազմում
Երևանի «Հատիսը» նախապատրաստվում է Եվրագավաթի 1/16-րդ եզրափակչի հանդիպումներին: Մեր թիմի մրցակիցն է Մոսկվայի «Դինամոն»։ Այդ պառտասխանատու խաղերից առաջ «Հատիսի» կազմը համալրեց ուկրաինացի բասկետբոլիստուհի Արինա Մարկոտենկոն։ Այս մասին հայտնում է «Հատիսի» մամուլի ծառայությունը:
Նշենք, որ 21-ամյա Մարկոտենկոն հանդես է գալիս պաշտպանությունում և ունի 170 սմ հասակ։ Նա Ուկրաինայի հավաքականի անդամ է, հայտնի է Մոսկվայի «Դինամոյում» և իսպանական «Գրան Կանարիայում» ունեցած ելույթներով։