09/12/2010 14:08
Քննարկվել են ԼՂՀ գյուղատնտեսության ոլորտում աշխատանքները
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Կատարվող աշխատանքների ընթացքի մասին տեղեկություններ է հաղորդել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը:
ԼՂՀ ղեկավարը կարևորել է ոլորտում տարբեր բնական աղետների և վնասատուների դեմ կանխարգելիչ միջոցառումների ժամանակին իրականացումը, ինչը հնարավորություն կտա նվազեցնել հնարավոր կորուստները:
Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, շրջվարչակազմերի ղեկավաներ: