09/12/2010 09:26
Mastercard-ը և Visa-ն DDoS հարձակման են ենթարկում
Միջազգային հակերային խումբը խափանել է Mastercard և Visa միջազգային վճարային համակարգերի աշխատանքը: Իրենց Anonymous անվանող հակերները հայտարարել են, որ կիբերհարձակման կենթարկվեն բոլոր ֆինանսական ընկերությունները, որոնք արգելափակել են WikiLeaks-ին դրմական հանգանակությունները: Այս մասին հաղորդում է Բի-բի-սի-ն:
Նշենք, որ երեքշաբթի օրը Mastercard-ը հայտարարել էր WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժի նախագծի համար վճարային գործարքների սպասարկումից հրաժարվելու մասին:
Visa վճարային համակարգի կայքը, ըստ աղբյուրի, նույնպես խանդիրներ ունի:
Համակարգչային անվտանգության մասնագետների կարծիքով` նշված կայքերի վրա DDoS (distributed denial of service) հարձակում է իրականացվում. երբ ինտերներ-կայքի վրա միաժամանակ տասնյակ հազարավոր հարցումներ են գալիս: