09/12/2010 14:50
ԼՂ ճանաչման մասին օրինագիծը ԱԺ-ում ձախողվեց
«Ժառանգություն» խմբակցության ներկայացրած Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին օրինագիծը այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ձախողվեց:
Նախագծի քվեարկությանը մասնակցեց ընդամենը 13 ԱԺ պատգամավոր` քվեարկելով «կողմ»: Հանրապետական խմբակցության պատգամավորները քվեարկությանը չմասնակցեցին:
Նշենք, որ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն իրենց ելույթներում վերահաստատեցին այս նախագծի շուրջ նախկինում հայտնած դիրքորոշումը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
21/09/2024 16:55