09/12/2010 09:47
ՀՀ Նախագահը Մոսկվայում կմասնակցի երեք նիստերի
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում մեկնարկում են ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների, Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) միջպետական խորհրդի նիստերը, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:
Միջոցառումներին մասնակցելու նպատակով այսօր Մոսկվա կմեկնի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Սպասվում է, որ նիստերի ընթացքում կքննարկվեն միջազգային օրակարգի հարցեր, կստորագրվեն համագործակցության ծրագրեր: Մասնավորապես, կմշակվի շուրջ 40 փաստաթուղթ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տարբեր ոլորտներում գործունեության վերաբերյալ: