10/12/2010 14:04
Իրանը հերքեց Աշտիանիի ազատ արձակման մասին լուրը
Մահապատժի դատապարտված 43-ամյա Սաքինե Աշտիանին ազատ չի արձակվել: Այսօր լրատվամիջոցներով տարածված` Աշտիանիի ազատ արձակման մասին լուրը հերքեց Իրանական Press TV հեռուստաալիքը: Այս մասին հաղորդում է Բի-բի-սի-ն:
2006թ.-ին երկու երեխաների մայր Սաքինե Աշտիանիին դատապարտել էին մահվան` կախաղանի միջոցով` ամուսնու սպանությանը մասնակից լինելու մեղադրանքով:
2007թ.-ին մահվան դատավճիռը փոխարինվել էր 10 տարվա բանտարկության, սակայն ավելի ուշ, կնոջը կրկին դատապարտել էին մահվան, այս անգամ ամուսնական անհավատարմության մեղադրանքով. Աշտիանիին պետք է քարկոծեին:
Նույն տարվա աշնանը ձերբակալվել էին Աշտիանիի փաստաբանը, ինչպես նաև երկու գերամանացի լրագրողներ: Հաղոդվում էր, որ նրանք փորձել են հարցազրույց վերցնել Աշտիանիի որդուց:
Իրանի իշխանությունները նրանց մեղադրում էին լրտեսության մեջ: