10/12/2010 09:11
Ստոկհոլմում կհանձնեն 2010 թվականի Նոբելյան մրցանակները
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում այսօր տեղի կունենա 2010 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը` գրականության, բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, ինչպես նաև տնտեսագիտական բանագավառներում:
Դեկտեմբերի 10-ը Նոբելյան մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրն է:
Շվեդիայի թագավոր Կարլ XVI-րդ Գուստավը անձամբ կհանձնի Նոբելյան վկայականը, մեդալը և փաստաթուղթը, որը հաստատում է շնորհվող գումարը:
Այս տարի մրցանակի գումարը յուրաքանչյուր անվանակարգում կազմում է 10 միլոն շվեդական կրոն (շուրջ 1 մլն եվրո), հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշենք, որ Նոբելյան մրցանակ այսօր կստանա ընդհանուր առմամբ 11 մարդ: