10/12/2010 09:14
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ և Սփյուռքի գրողներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի գրողների միության անդամ Արտեմ Հարությունյանին, սփյուռքահայ գրողներ Պետրս Սուրյանին և Արամ Արքունին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գրականության բնագավառում Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր:
Արցախի ղեկավարն ընդգծել է, որ գրականության բնագավառը համահայկական ինտեգրացիոն գործողությունների կարևորագույն ոլորտներից մեկն է, որը մեծապես նպաստում է մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանն ու հայկական ինքնության պահպանմանը:
Բակո Սահակյանը նշել է, որ համահայկական գրական միասնական դաշտի զարգացման գործում կարևոր է պետության, ինչպես նաև հասարակական սեկտորի ջանքերի համադրումը:
Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը և Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը: