11/12/2010 10:36
ԱՄՆ-ն և Իսրայելը կոչ են արել Իրանին կատարել պարտավորությունները
Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իսրայելը` ի դեմս պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի, կրկին նախազգուշացրել են Իրանին միջուկային ոլորտում իր գործողությունների հետևանքների մասին և կոչ են արել կատարել միջազգային պարտավորությունները:
«Իսրայելի և ողջ տարածաշրջանի համար չկա ավելի մեծ վտանգ, քան Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման հեռանկարը... ԱՄՆ-ը կանի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա, որ Իրանը ստանա միջուկային զենք: Եվ մեր միջազգային գործընկերների հետ մենք կիրառել ենք նոր խիստ պատժամիջոցներ, որոնք զգացվում են Իրանում: Իրանի ղեկավարությունը կանգնած է պարզ ընտրության առջև. միջազգային պարտավորություննեի կատարում կամ շարունակվող մեկուսացում և դրա հետևանքները»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ուրբաթ երեկոյան ելույթ ունենալով մեծ ճառով, որը նվիրված էր Մերձավոր Արևելքում իրադրությանը:
Քլինթոնի հետ այդ հարցում համակարծիք էր և նրանից հետո ելույթ ունեցավ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը:
«Իսրայելի խնդիրն է թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ստանա... Իրանը ձգտում է ստեղծել միջուկային զենք»,- ասել է նա:
Միաժամանակ Բարաքն ընդգծել է, որ Իրանի շուրջ իրադրության կարգավորման հիմնական եղանակը պետք է մնա դիվանագիտությունը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: