13/12/2010 16:51
ԼՂՀ նախագահն այցելել է «FTV International» ընկերություն
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին այցելել է «FTV International» ընկերություն, որը նախատեսում է արտադրություն հիմնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նախագահ Սահակյանը նշել է, որ այս ոլորտի զարգացումը կարևոր է մեր երկրի համար, և ցանկացած ծրագիր այստեղ պետք է լինի համապարփակ՝ իրավական և տնտեսական առումներով:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: