13/12/2010 10:30
Իտալիայի վարչապետն այսօր կդիմի երկրի խորհրդարանին
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին այսօր` քվեարկությանն ընդառաջ, կդիմի երկրի խորհրդարանին` հավանական արտահերթ ընտրությունները կանխելու համար:
Ինչպես հաղորդում է Բի-բի-սին, վարչապետի ընդդիմադիրները նրան մեղադրում են քաղաքականության հստակ գծի բացակայության և անձնական կյանքում մշտական սկանդալների մեջ:
Բեռլուսկոնին նախօրեին հայտարարել է, որ վստահ է իր հաղթանակում: