13/12/2010 11:28
Իրանցիները պահանջում են վտարել Մեծ Բրիտանիայի դեսպանին
Կիրակի օրը զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց: Ցույցի մասնակիցները պահանջել են վտարել երկրից Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Սիմոն Գեսին, հայտնում է Վեստի.ռու-ն, հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Ակցիայի պատճառը` Իրանում մարդու իրավունքների շուրջ դիվանագետի դատողություններն են, որոնք տեղադրվել էին Մեծ Բրիտանիայի դեսպանատան կայքում դեկտեմբերի 10-ին ` Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ:
«Աշխարհում ոչ մի տեղ է, իրավաբանները, լրագրողները, ՀԿ անդամները չեն զգա այնպիսի ճնշում, ինչպիսին Իրանում է», - ասել է դեսպանը` ուշադրություն հրավիրիրելով այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանների ձերբակալությունների բազմաթիվ դեպքերի վրա:
Հրապարակումը մեծ աղմուկ է առաջացրել Իրանում: Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալլահեդին Բորուջերդին հայտարարել է, որ Սիմոն Գեսսը պետք է հիշի «դիվանագիտական էթիկայի» մասին: «Այնպիսի տպավորություն է, որ դեսպանը ստանձնել է երկու երկրների միջև ոչ թե հարաբերությունների կառուցման, այլ` ոչնչացման պարտականություն», - ասել է պատգամավորը:
Աղբյուրը նշում է, որ Թեհրանի և Լոնդոնի միջև հարաբերությունները վերջերս խիստ լարված են: Իրանը մեղադրում է Մեծ Բրիտանիային ընդդիմությանը բաց աջակցության և անցած տարվա ընթացքում երկրում զանգվածային փողոցային անկարգությունների սադրանքի մեջ: Երկու երկրների միջև ավելի մեծ լարվածություն է առաջացրել նոյեմբերի 29-ին իրանական գիտնականների նկատմամբ մահափորձը, որի հետևանքով սպանվել է ֆիզիկոս Մաջիդ Շահրչիարին և ծանր վիրավորվել լազերային ֆիզիկայի մասնագետ Ֆերեյդոն Աբբասին: Իրանի պաշտոնյաներն ահաբեկչական հարձակման մեջ մեղադրում են արևմտյան հետախուզական գործակալություններին, այդ թվում նաև` Մեծ Բրիտանիայի «ՄԻ-8» արտաքին հետախուզությանը: