13/12/2010 09:46
Էներգետիկայի նախարարը և «ՀայՌուսգազարդ»-ի տնօրենն այցելել են ԼՂՀ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին:
Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետությունների միջև համագործակցությանը և համատեղ տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարներին առնչվող հարցեր:
Երկուստեք նշվել է, որ այս ոլորտում առկա են լուրջ հեռանկարներ, որոնք մեծապես կնպաստեն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: