13/12/2010 17:09
Երևանցիները հաղթեցին մոսկվացիներին
Երևանի պատանեկան հավաքականը 31,5:26,5 հաշվով հաղթեց մոսկվացիների թիմին Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացված շախմատային մրցախաղում: Երևանցիների կազմում հանդես էին գալիս Արման Միքայելյանը, Տիգրան Հարությունյանը, Արսեն Աղաջանյանը, Մարատ Մեժլումյանը, Դավիթ Պողոսյանը (թիմի ավագ` Ալբերտ Պողոսյան): Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Հանդիպումներն անցկացվում էին արագ և կայծակնային խաղի կանոններով: Կայծակնային պարտիաներում Տիգրան Հարությունյանը 10 հնարավորից վաստակեց 10 միավոր: