14/12/2010 09:32
WikiLeaks-ի հիմնադրին կարող են գրավի դիմաց ազատվել
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժի հետագա ճակատագրով հետաքրքրված մարդկանց ուշադրությունն այսօր սևեռված է Լոնդոնի Վեստմինստերյան մագիստրատների դատարանում, որտեղ պետք է որոշվի Ասսնաժին գրավի դիմաց ազատելու կամ Շվեդիային հանձնելու հարցը: Այս մասին հաղորդում է ՆՏՎ-ն:
Հիշեցնենք, որ սկանդալային նախագծի հիմնադիր Ասսանժին Շվեդիայում երկու կին մեղադրում են բռնաբարության և սեռական ոտնձգության մեջ: Ինքը` Ասսանժը, հերքում է մեղադրանքները և հայտարարում, որ դա Միացյալ Նահանգների «սարքած գործն է»:
Վերջին մեկ շաբաթը Ջուլիան Ասսանժն անցկացրել է Ուոնդսվորտի բանտի մենախցում: Դատավորը հրաժարվել էր նրան ազատ արձակել գրավի դիմաց` հիմնավորելով, որ Ասսանժը կարող է փախուստի դիմել:
Այսօր Ջուլիան Ասսանժի փաստաբանները կփորձեն վիճարկել դատարանի որոշումը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
21/09/2024 16:55