14/12/2010 10:43
Երևանում քննարկում են Ցեղասպանության հանցագործությունը
Երևանում քիչ արաջ մեկնարկեց «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովին, որը նվիրված է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը, մասնակցում են գիտնականներ շուրջ 20 երկրներից, այդ թվում` ցեղասպանագիտության ուսումնասիրության բնագավառում այնպիսի ճանաչված հեղինակություններ, ինչպիսիք են` Իվ Թերնոնը, Լեանդրո Դեսպուին, Իսրայել Չառնին, Վիլիամ Շաբասը, Թաներ Աքչամը, Թեսա Հոֆմանը, Ֆրենք Չոքը և այլոք:
Միջազգային գիտաժողովը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքով:
Նշենք, որ գիտաժողողովը կշառունակվի նաև դեկտեմբերի 15-ին: