14/12/2010 14:59
Հրեական լոբբին կսատարի ԱՄՆ-ում Ցեղասպանության բանաձևի ընդունմանը
ԱՄՆ հրեական լոբբին այսուհետ կսատարի Կոնգրեսում Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, այսօր լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց իսրայելցի գիտնական Իսրայել Չառնին, ով մասնակցում է «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին:
«Մինչ այսօր հրեական լոբբին հակազդում էր հայկականին` աջակցելով Անկարային, սակայն վերջին դեպքերը բացահայտեցին, որ Իսրայելի իշխանությունները սխալ էին գործել և այդպիսի գործելակերպ այլևս անընդունելի է», - ասաց փորձագետը:
Նա նաև հավելեց, որ դժվարանում է կանխատեսել, թե ներկայումս Կոնգրեսում ինչպիսի ընթացք կունենա Ցեղասպանության բանաձևի ընդունումը: