14/12/2010 09:56
Իտալիայում կքննարկվի Բեռլուսկոնիին վստահելու հարցը
Իտալիայի խորհրդարանի երկու պալատներում այսօր քվեարկության կդրվի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությանը անվստահության քվե հայտնելու հարցը:
Ըստ քվեարկության արդյունքների` կորոշվի, թե արդյոք Բեռլուսկոնին կմնա իշխանության ղեկի մոտ, թե երկրին նոր ընտրություններ են սպասվում: Սակայն, մեկ այլ սցենարով, Իտալիայում կարող է տեխնիկական կառավարություն ձևավորվել:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վերջնական որոշումը կընդունի Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն: