15/12/2010 13:58
JICA-ի ներկայացուցիչները Հայաստանում են
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) առաքելությանը:
Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր և արդյունավետ է գնահատել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ ծավալված համագործակցությունը և շնորհակալություն հայտնել իրականացված ծրագրերի համար: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել JICA-ի մասնակցությամբ Հայաստանի էներգետիկայի ոլորտում արձանագրված լուրջ ձեռքբերումների, մասնավորապես, Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի կառուցման կապակցությամբ:
Հյուրերի խնդրանքով վարչապետ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները և անդրադարձել կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին: Մասնավորապես, նա կարևորել է հարկային և մաքսային վարչարարության պարզեցումը գործարար միջավայրի բարելավման առումով, ինչպես նաև ընդգծել կառավարման համակարգի բարեփոխման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ճգնաժամից հետո Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներին առնչվող հարցեր: