15/12/2010 12:30
Բ. Սահակյանը կարևորել է Ստեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարումը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին մասնակցել է Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման 8-րդ գոտու ենթակառուցվածքների շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությանը:
ԼՂՀ ղեկավարը կարևոր է համարել շուրջօրյա ջրամատակարարման ապահովումը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ:
Ինչպես հայտնեցին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բ.Սահակյանին ուղեկցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, պաշտոնատար այլ անձինք: