15/12/2010 15:32
ՌԴ բոլոր ջանքերն ուղղված էին ստատուս քվոյի պահպանմանը
Անցնող տարում ԼՂ կարգավորման հարցում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել, և բոլոր ջանքներն ուղղված էին ստատուս քվոյի պահպանման ուղղությամբ: Գնահատելով անցնող տարվա ընթացքում ԼՂ կարգավորման բանակցությունների ընթացքը` նման տեսակետ հայտնեց Կովկասի ինտիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
ԼՂ խնդրի կարգավորման հարցում, ըստ Իսկանդարյանի, կարևոր դերակատարում ունի Ռուսաստանը. «Անցնող տարում Ռուսաստանի բոլոր ջանքերն ուղղված էին հենց ստատուս քվոյի պահպանմանը, ինչին կողմ էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները:
Քաղաքագետը նշեց, որ չնայած շոշափելի արդյունքներ չկան, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցություններն ընթանում են, ինչը վկայում է` կողմերը դեմ չեն հենց այդ ձևաչափով գործընթացը շարունակելուն: