15/12/2010 14:16
ԳԴՀ դեսպան. ԼՂ հակամարտությունը ոչ թե սառեցված է, այլ` քնած
«Ես խիստ կաևորում եմ Աստանայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, ով ևս մեկ անգամ ընդգծեց երեք իրավահավասար սկզբունքների` ազգերի ինքնորոշման, ուժի չկիրառման և տարածքային ամբողջականության միաժամանակյա կիրառման անհրաժեշտությունը։ Լիովին ըմբռնում եմ Հայաստանի նման դիրքորոշումը, նաև ճիշտ եմ համարում հարցի շուրջ
Հայաստանի հստակ դիրքորոշում ցուցաբերելը և դրոշակ բարձրացնելը»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում, անդրադառնալով դեկտեմբերի սկզբին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովին, նման կարծիք հայտնեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը:
Դիվանագետն ընդգծեց, որ անձամբ ինքը և Գերմանիայի ժողովուրդը առավել կարևորում են ազգերի ինքնորոշման սկզբունքը:
«Անձամբ ես և Գերմանիայի ժողովուրդը առավել կարևորում ենք ազգերի ինքնորոշման սկզբունքը»,- ասաց Գերմանիայի դեսպանը:
Հանս-Յոխեն Շմիդթը կարևորեց նաև հնգակողմ հայտարարության այն կետը, որով պետք է աշխատել փոխվստահություն ստեղծելու ուղղությամբ. «Հակամարտության գոտում տեղի են ունենում միջադեպեր, որոնք վկայում են, որ Ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե սառեցված է, այլ` քնած»,- ասաց դեսպանն ու ընդգծեց, որ միջադեպերը խոսում են անվտանգության փխրուն վիճակի մասին: