16/12/2010 17:55
Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է տեղի արդյունաբերության նախարարին
Երեկ Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի արդյունաբերության նախարար Աբրահամ Դեդեյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-լիբանանյան երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման եղանակներն ու հեռանկարները: Կարևորվել են բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները, գործարարների շփումների ակտիվացումը և գործարար համաժողովների կազմակերպումը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային, ինչպես նաև Լիբանանի ներքաղաքական խնդիրներին: