16/12/2010 17:25
Բարոզոն այցելելու է Ադրբեջան
Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզոն 2011 թվականի սկզբին այցելելու է Ադրբեջան: Այս մասին, «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, տեղեկացրել են եվրահանձնաժողովի գրասենյակից:
Այցի ընթացքում քննարկվելու են Ադրբեջան-Եվրամիություն համագործակցության հետ կապված հարցեր:
Սպասվում էր, որ Բարոզոն Ադրբեջան կժամանի սույն թվականի հունիսին, սակայն ԵՄ-ում ընթացող բարեփոխումների պատճառով այդ այցը հետաձգվել էր: