16/12/2010 10:56
Մեկնարկում է ժնևյան բանավեճերի 2010 թ.-ի վերջին փուլը
Այսօր` դեկտեմբերի 16-ին, Ժնևում մեկնարկում է Անդրկովկասում կայունության և անվտանգության միջազգային բանավեճերի 2010 թ. վերջին փուլը:
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է պետական-քարտուղար, ՌԴ Արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը: Վրացական պատվիրակությունը գլխավորում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան:
Ժնևյան բանավեճերն անցկացվում են 2008 թ. հոկտեմբերից Ռուսաստանի և Ֆրանսիայի պայմանավորվածության հիման վրա, որը ձեռք էր բերվել 2008 թ. Հարավային Օսիայում աղետալի իրադարձություններից հետո: Ժնևյան հանդիպումներում հավասար պայմաններով մասնակցում են Աբխազիայի, Վրաստանի, ՌԴ, ԱՄՆ, Հարավային Օսիայի, ինչպես նաև ԵՄ, ՄԱԿ և ԵԱՀԿ ներկայացուցիչները: Նախկին հանդիպումների միակ արդյունքը եղել է փաստաթուղթը, որը մեխանիզմներ է պարունակում Վրաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում միջադեպերի կանխման և կարգավորման հարցերով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ժնևյան բանավեճերի շրջանակներում նախորդ` 13-րդ հանդիպումը կայացել էր հոկտեմբերի 14-ին: