16/12/2010 09:26
Մեդվեդևը բարձր է գնահատել Մոսկվայի ոստիկանների գործողությունները
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը բարձր է գնահատել նախօրեին Մոսկվայում անկարգությունների կասեցմանն ուղղված ոստիկանության գործողությունները. «Նախօրեին Մոսկվայում ոստիկանությունը պրոֆեսիոնալ է գործել»:
«Նրանց պետք է հանգստանալ: Դուք էլ հանգստացեք», - «Վեստի.ru»-ի հաղորդմամբ` Twitter- ի բլոգում գրել է Դ.Մեդվեդևը:
Նշենք, որ համաձայն Մոսկվայի ոստիկանության տվյալների` նախօրեին ՌԴ մայրաքաղաքում ձերբակալվել է «շուրջ 800 մարդ»:
Իսկ այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Մոսկվայում ձերբակալվել են 12 կովկասցիներ, որվքեր հարձակվել են ոստիկանների վրա:
«Նրանք չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին, այլ հարձակվել են երկու ոստիկանի վրա և ծեծի ենթարկել նրանց», - ասված է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ կովկասցիները, հիմնականում, ծագումով Դաղստանից են: