16/12/2010 11:54
Նախագահն այցելեց «Սիներջի Ինթերնեշնլ Սիստեմզ» ընկերություն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամբողջական ծրագրային փաթեթներ և ծառայություններ առաջարկող «Սիներջի Ինթերնեշնլ Սիստեմզ» ընկերության Բիզնես Կենտրոնի նորակառույց մասնաշենքը, որը գտնվում է Երևանում:
Երկրի ղեկավարը շրջեց շենքում, ծանոթացավ ժամանակակից չափանիշներին համապատասխանող աշխատանքային պայմաններին:
Նախագահի հետ մասնաշենքով շրջեցին նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը:
Նշենք, որ «Սիներջի Ինթերնեշնլ Սիստեմզ» ընկերությունը հիմնվելէ 1997թվականին ԱՄՆ Վիրջինիա Նահանգի Վիեննա քաղաքում: Սիներջի հայաստանյան գրասենյակը բացվել է 2008 թվականին, ներկա դրությամբ այստեղ կա 120 աշխատատեղ: Այս տարվա նոյեմբերին բացվեց համալրի նոր մասնաշենքը: