17/12/2010 10:13
WikiLeaks-ի հիմնադիրն ազատ է և մտադիր է շարունակել սկսած գործը
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժը ազատ է արձակվել գրավի դիմաց` Լոնդոնի Բարձր դատարանի որոշման համաձայն:
Ելույթ ունենալով լրագրողների առջև` նա հայտարարել է, որ մտադիր է ապացուցել իր անմեղ լինելը և հերքել ներկայացված մեղադրանքները:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ջուլիան Ասսանժը վստահեցրել է, որ կշարունակի գաղտնի փաստաթղթերի հրապարակումը: Նա նշել է, որ այդ նամակագրության հրապարակումն իր համար առավել կարևոր է, քան բռնաբարության մեղադրանքների դեմ պայքարը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
21/09/2024 16:55