17/12/2010 12:43
ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը Արցախում է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գարեգին Ազարյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների ընտրական հանձնաժողովների միջև կապերի խորացման և մասնագիտական վերապատրաստմանն առնչվող հարցեր:
Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը ողջունել է ՀՀ և ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝ այն կարևորելով ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: