18/12/2010 11:45
Չավես. Կաստրոն Կուբայի նախագահ լինել մտադիր չէ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ Ֆիդել Կաստրոն չի պատրաստվում վերադառնալ իշխանության և նորից ղեկավարել Կուբան: Ըստ ՒՏԱՌ-ՏԱՍՍ-ի, կուբայական ղեկավարության հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Չավեսը նշել է, որ Հավանա կատարած իր վերջին այցի ժամանակ հենց Ֆիդել Կաստրոն է հայտարարել, որ այլևս «երկրի ղեկավար չի լինելու»:
Կաստրոն, ըստ Չավեսի, իր որոշումը պատճառաբանում է 2006 թվականին աղիքների վիրահատությունից հետո ունեցած «առողջական խնդիրներով»:
«Ես չեմ վերադառնա Կուբայի նախագահի պաշտոնին», - ասել է Կաստրոն:
Միևնույն ժամանակ Չավեսը համարում է 84-ամյա կուբինական առաջնորդի վիճակը «լավ»:
«Իմ վերջին այցի ժամանակ ես զրուցել եմ նրա հետ շուրջ 15 ժամ», - ասել է Չավեսը: