18/12/2010 13:25
Տիգրան Սարգսյանը ներկայացրեց նորանշանակ էկոնամիկայի նախարարին
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը էկոնամիկայի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Տիգրան Դավթյանին: Վարչապետը նախ շնորհավորեց նորանշանակ նախարարին և նշեց, որ Տիգրան Դավթյանը` էկոնամիկայի նախարարությունում պետական կարիերան իրականացնելիս, կայացման ճանապարհ է անցել:
«Մեր թիմում տեղի է ունենում ուժերի վերաբաշխում, որը հնարավորություն կտա մեր երկրի առջև ծառացած խնդիրները ավելի արդյունավետ լուծել»,- ասաց վարչապետը:
Նա միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնեց էկոնամիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանին` իր պարտականությունները բարեխիղճ կատարելու համար:
«Էկոնամիկայի նախարարության առջև և, ընդահնարպես, գործադիր մարմնում բազմաթիվ խնդիրներ են դրված. մի կողմից` կառավարության բարեփոխումների ծրագիրն է, մյուս կողմից` միջազգային համագորածակցության խնդիրները, եվրոինտեգրման գործընթացները: Իսկ այս աշխատանքի հաջողությամբ պայմանավորված է մեր երկրի հաջողությունը: Գաղտնիք չէ, որ այդ բարեփոխումներն ունեն ոչ միայն տնտեսական, այլև` քաղաքական բովանդակություն: Այն տնտեսական մոդելը, որը դուք ստեղծում եք, հիմքն է հանդիսանալու` հասարակական, տնտեսական բոլոր հարաբերությունների»,- ընդգծեց Տ. Սարգսյանը:
Վարչապետը համոզմունք հայտնեց, որ Տիգրան Դավթյանը նոր լիցք, նոր թափ կհաղորդի էկոնոմիկայի նախարարության աշխատանքներին:
Նախկին էկոնամիկայի նախարար Ներսես Երիցյանը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար նախարարության աշխատակազմին և ֆինանսների նախարարին: Նա նշեց, որ այն բարեփոխումները, որ սկսվել էին, շարունակելի կլինեն:
Իր շնորհակալությունը հայտնեց նաև նոր էկոնոմիակայի նախարար Տիգրան Դավթյանը: Նա նշեց, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը «մեծ, նոր և բարձ պատասխանատու աշխատանք է»:
«Այս նախարարությունում սահուն կշարունակվեն իրականացվել այն ծրագրերը, որոնք եղել են, կլինեն նաև նոր ծրագրեր ու նոր մոտեցումներ»,- ասաց էկոնամիկայի նորանշանակ նախարարը:
Տիգրան Դավթյանը հավելեց, որ ֆինանսների նախարարությունում իր կուտակած փորձը և գիտելիքները կփորձի ներդնել և կիրառել նոր պաշտոնում: