18/12/2010 09:20
Վրաստանի կառավարությունը գետնի տակ է նիստ անցկացրել
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կառավարության հերթական արտագնա նիստն անցկացրել է ստորգետնյա քարանձավում` Քութաիսի քաղաքի մերձակայքում:
Ինչպես հայտնում է ՌԲԿ.ռու-ն, վկայակոչելով վրաստանյան ԶԼՄ-ներին, նիստին քննարկվել է գնաճի կայունացումը` «բնակչության վիճակը հնարավորինս մեղմացնելու նպատակով»:
Սահակաշվիլու ընտրությունը պատահական չէր. Այսպիսով Վրաստանի նախագահը մտադիր է լիցք հաղորդել երկրի զբոսաշրջությանը և հրավիրել օտարերկրյա ներդրողների և գործարարների ուշադրությունը այս ոլորտին:
Նշվում է նաև, որ նիստի անցկացման համար քարանձավը «բարեկարգվել» է և հատուկ լուսավորվել: