20/12/2010 11:36
Հայաստանի առաջնությունում միայն գրոսմայստերներ են
Հայտնի է դարձել 2011 թ. հունվարի 10-22-ն ընկած ժամանակահատվածում Երևանում անցկացվելիք Հայաստանի շախմատի 71-րդ առաջնության բարձրագույն խմբի առաջնության մասնակիցների կազմը: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը: Չեմպիոնի կոչումը և Հայաստանի հավաքականի անդամության միակ ուղեգիրը կվիճարկեն 12 շախմատիստներ: Ի դեպ, բոլորն էլ գրոսմայստերի կոչում ունեն:
Ցուցակում մասնակիցները նշված են 2010 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ վարկանիշներով:
1. Արման Փաշիկյան-2640
2. Հրանտ Մելքումյան-2617
3. Տիգրան Լ. Պետրոսյան-2604
4. Զավեն Անդրիասյան-2585
5. Ավետիք Գրիգորյան-2580
6. Աշոտ Անաստասյան-2578
7. Արտաշես Մինասյան-2563
8. Սամվել Տեր-Սահակյան-2541
9. Ռոբերտ Հովհաննիսյան-2530
10. Տիգրան Քոթանջյան-2519
11. Դավիթ Գ. Պետրոսյան-2485
12. Արա Մինասյան-2464