20/12/2010 12:03
Սերգեյ Մովսիսյանը 12-րդն է
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը վաստակեց 10 միավոր և հանգրվանեց մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում: Հաղթողի կոչումը նվաճեց Ալմաշին` վաստակելով 10,5 միավոր: Նույնքան միավոր, ի դեպ, ունեն նաև Հաշիմովը, Իվանչուկը, Շիրովն ու Կորոբովը:
Զավեն Անդրիասյանն իր ակտիվում ունի 9,5 (16-րդ տեղ), Հրայր Սիմոնյանը` 9 (58-րդ տեղ), Վահե Բաղդասարյանը (128-րդ տեղ) և Եվգենյա Դոլուխանովան (130-րդ տեղ)` 8-ական միավոր:
Ավելացնենք, որ մրցաշարին մասնակցում էին 756 շախմատիստներ: