21/12/2010 12:56
Բորիս Մոիսեևը կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց
Հայտնի ռուսաստանցի երգիչ Բորիս Մոիսեևը նախօրեին կաթվածի ախտանիշներով տեղափոխվել է Մոսկվայի կենտրոնական հիվանդանոցներից մեկը: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել են երգչի մամլո ծառայությունից:
«Երգչի վիճակը ծանր է: Նրա կողքին հիվանդանոցի լավագույն բժիկներն են, այդ թվում` վերակենդանացման բաժնի: Սակայն, դեռ վերջնական ախտորոշման մասին խոսել վաղ է», - հայտնել են գործակալությանը:
Ինքը` Մոիսեևը, չնայած ծանր վիճակին, խնդրել է չվախացնել երկրպագուներին:
«Խնդրում եմ, չվախեցնեք իմ երկրպագուներին: Ամեն ինչ լավ կլինի», - լրագրողներին փոխանցել է Մոիսեևը: