21/12/2010 10:35
Մոսկվայում անկարգությունների մասնակիցներին «մեղմ» կդատեն
Մոսկվայի կենտրոնում` Մանեժնայա հրապարակում, դեկտեմբերի 11-ի իրադարձությունների առնչությամբ քրեական գործ է հարուցվել «ամենամեղմ» հոդվածով` ՌԴ ՔՕ 212 հոդվածի երրորդ մասով` ոստիկանությանը չենթարկվելու, զանգվածային անկարգությունների և քաղաքացիների հանդեպ բռնությունների կոչեր: Այս մասին, համաձայն ՌԻԱ Նովոստիի, գրում է «Կոմերսանտը», հղում անելով Քննչական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին:
Այդպիսով, Մանեժնայա հրապարակում չարտոնված հանրահավաքի մասնակիցներին սպառնում է մինչև 3 տարի ազատազրկում:
Մարկինի խոսքով` գործը հարուցվել է Մոսկվայի դատախազության իրականացրած ստուգումների արդյունքներով:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
21/09/2024 16:55