21/12/2010 09:28
Սպիտակ տունը չի ճանաչում Բելառուսում անցկացված ընտրությունները
ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարել է, որ չի կարող ճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Բացի այդ, Սպիտակ տունը կոչ է արել անհապաղ ազատել մասսայական ակցիաների ժամանակ ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչներին:
Ինչպես հաղորդում է Բի-բի-սի-ն, ԱՄՆ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը քննադատել է բելառուսական ոստիկանության գործողությունները` կառավարության շենքի մոտ շուրջ 600 հոգանոց ցույցը ցրելիս:
«Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նախագահական պաշտոնի թեկնածուներին և բողոքի հարյուրավոր այլ մասնակիցներին, որոնք ձերբակալվել են դեկտեմբերի 19-ին և 20-ին», - ասված է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ:
«Միացյալ Նահանգները չեն կարող ճանաչել ընտրությունների լեգիտիմությունը, որոնց արդյունքները հրապարակվել են Բելառուսի ԿԸՀ-ի կողմից դեկտեմբերի 20-ին», - նշում է Սպիտակ տունը: