22/12/2010 10:38
Բեռլուսկոնիին կարող է հաջորդել իգական սեռի ներկայացուցիչ
«Ես քաղաքականությունից կհեռանամ այն ժամանակ, երբ իտալացիները կունենան մեկին, ով կկարողանա փոխարինել ինձ: Բայց նա չպետք է լինի 60 ամյա առաջնորդ, այլ պետք է լինի նոր սերնդից: Կառավարությունում կան երիտասարդ նախարարներ, ովքեր ապագայում կարող են դառնալ լավ առաջնորդներ»,- «Մատրիքս» («Matrix») հեռուստահաղորդման ժամանակ ասել է Իտալիայի կառավարության ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Բեռլուսկոնին չի բացառում, որ իրեն կարող է հաջորդել իգական սեռի ներկայացուցիչ:
«Ինչու՞ ոչ: Ես չեմ բացառում, որ Իտալիայում վարչապետը կարող է լինել կին», - ասել է Բեռլուսկոնին:
Միաժամանակ Իտալիայի կառավարության ղեկավարը հասկացնել է տվել, որ դեռ մտադիր չէ դիրքերը զիջել: