22/12/2010 10:30
Բուլղարիան և Ռումինիան 2011-ին չեն մտնի Շանգենյան գոտի
Բուլղարիան և Ռումինիան 2011 թվականին չեն մտնի Շանգենյան համաձայնագրի գոտի: Այդ մասին, ըստ Ինտերֆաքսի, հայտարարել է Եվրամիության ներկայացուցիչը:
Նշվում է, որ նման դիրքրքշումը կապված է այս երկրներում կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության բարձր մակարդակով:
ԳԴՀ-ն և Ֆրանսիան արդեն նշել են, որ Բուլղարիայի և Ռումինիայի ընդգրկումը Շենգենյան գոտի ժամանակավրեպ է: Նրանք այդ մասին նամակով դիմել են Եվրահանձնաժողովին: