22/12/2010 13:14
ԱԺ փոխնախագահ. ԼՂ հարցի առումով 2010-ը փակվում է «ավելի վստահ»
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը, լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով 2010-ի ՀՀ արտաքին քաղաքականությունը, անդրադարձավ նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
Նրա խոսքով` անցնող տարին հագեցած էր նաև ԼՂ բանակցային գործընթացի առումով:
Ս.Նիկոյանը հիշեցրեց ՀՀ նախագահի կատարած մի շարք այցելությունների մասին և հատկապես առանձնացրեց Աստանայում կայացած գագաթնաժողովը: Նա կարևորեց ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների ելույթները:
«Ընդունված հնգակողմ հայտարարության մեջ առաջին անգամ Ադրբեջանը դրեց իր ստորագրությունը, որտեղ խոսվում է ազգերի ինքնորոշման իրավահավասարության մասին»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Նիկոյանի խոսքերով` տարին փակվում է «ավելի վստահ», քանի որ միջազգային հանրությունը ԼՂ հարցի լուծումը տեսնում է երեք իրավահավասար սկզբունքների հիման վրա: