22/12/2010 14:55
252-րդ բանաձև. «Ընտրություն բարոյականության և շահի միջև»
«Ընտրություն բարոյականության և շահի միջև». այսպես գնահատեց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց Ցեղասպանության ճանաչման թիվ 252-րդ բանաձի օրակարգ չանցնելը:
Ըստ նրա, Ամերիկայի հայկական համագումարը չի կապում թիվ 252-րդ բանաձի ընդունումը ոչ հայ- թուրքական արձանագրությունների, ոչ Ղարաբաղյան հակամարտության լուծման հետ:
«Մեզ փորձում են գործիք դարձնել, մենք էլ պետք է փորձենք այդ գործիքը չդառնալ»,- շեշտեց բանախոսը և նկատեց, որ հնարավոր է բանաձևի ընդունումը հետաձգվի, բայց լինի «ճիշտ և բարոյական» ընդունում:
Արմինա Դարբինյանը համոզմունք հայտնեց, որ ի վերջո պատմությունը ամեն ինչ իր տեղը կդնի և նման ոճրագործությունը չի կարող ժամանակի ընթացքում համապատասխան գնահատանքի չարժանանալ: