23/12/2010 09:59
Ստամբուլում կբանակցեն Թուրքիայի և Իրանի նախագահները
Այսօր Ստամբուլում մեկնարկում է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովը: Թուրքիայի, Իրանի, Աֆղանստանի, Պակիստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի առաջնորդները կքննարկեն տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև կընդունեն «Ստամբուլյան հռչակագիր»: Այս մասին հաղորդում են Ղազախստանի ԶԼՄ-ները:
Բացի այդ, գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենան մի շարք հանդիպումներ: Մասնավորապես, ակնակալվում է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հանդիպումը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:
Նշենք, որ գագաթնաժողովին ՏՀԿ նախագահությունը կստանձնի Թուրքիան: