23/12/2010 09:40
«Le Monde»-ը «տարվա մարդ» է հայտարարել Ջուլիան Ասսանժին
Ֆրանսիական հեղինակավոր պարբերական «Le Monde»-ը «տարվա մարդ» է հայտարարել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժին:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, պարբերականը Ասսանժին նվիրել է խմբագրական հոդված, ինչպես նաև ներկայացրել է այս սկանդալային կայքի հիմնադրի մանրամասն բնութագիրը «Le Monde Magazine»-ում, որը լույս կտեսնի վաղը:
Նշենք, որ «Le Monde»-ը` «The New York Times»-ի, «The Gardian»-ի և «Der Shpiegel»-ի հետ մեկտեղ, մտնում է արևմտյան պարբերականների հնգյակի մեջ, որոնք հրապարակում են WikiLeaks-ի նյութերը: