23/12/2010 14:19
Տիգրան Ղարամյանը միանձնյա առաջատար է Վանդովրի մրցաշարում
Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Վանդովր քաղաքում անցկացվող շախմատային օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա կես միավորով գերազանցում է մոտակա մրցակիցներին` գրոսմայստերներ Կոռնետին (Ֆրանսիա), Մալախատկոյին (Բելգիա) և Շանիկիձեին (Վրաստան):
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, եզրափակիչ տուրում առաջին մրցանակի հարցը կորոշվի Ղարամյան-Մալախատկո, Կոռնետ-Շանիկիձե պարտիաներում: