23/12/2010 09:25
ԱՄՆ Սենատը քվեարկեց ՌՀՍ համաձայնագրի վավերացման օգտին
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը քվեարկեց ՌԴ-ի հետ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) համաձայնագրի վավերացման օգտին: Համաձայնագրին կողմ արտահայտվեցին 71 սենատոր, դեմ` 26:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ամերիկյան օրենսդիրների այս քայլին արդեն արձագանքել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ողջունելով վավերացման որոշումը` ՌԴ ղեկավարը հույս է հայտնել, որ ՌԴ Դուման և Դաշնային Խորհուրդը պատրաստ կլինեն քննարկել այս հարցը և նույնպես վավերացնել Համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականի ապրիլի 8-ին` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից: Համաձայնագրով նախատեսված է երկու երկրների միջուկային զինանոցների կրճատում` շուրջ մեկ երրորդով: