24/12/2010 10:42
Մեդվեդևը և Օբաման հեռախոսազրույց են ունեցել
Երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջև, տեղեկացնում է Ինտերֆաքսը` հղելով ՌԴ նախագահի մամլո գրասենյակին: Ըստ աղբյուրի` զրույցի հիմնական թեման է եղել Միացյալ Նահանգների Սենատի կողմից Ռազմավարական հարձակողական սպառազինության հեռագա կրճատման և սահմանման չափերի մասին ռուս – ամերիկյան պայմանագրի վավերացման գործընթացը: Կողմերը նշել են, որ այդ իրադարձությունը նպաստեց Ռուսաստանի և ԱՄՆ միջև «երկուստեք հարգանքի և կառուցողական գործընկերության ամրապնդմանը»:
ԱՄՆ նախագահը նշել է, որ տարին արդյունավետ էր երկու կողմերի համար ոչ միայն Սպառազինության կրճատման պայմանագրի մշակման և ստորագրման, այլ նաև` Աֆղանստանի, Իրանի, ԱՀԿ-ի և Ղրղզստանի հարցերում: Օբաման կարևորել է նաև ռուս-ամերիկյան համագործակցությունը Սուդանում հանրաքվեի անցկացման և Կոտ դ`Իվուարի նկատմամբ բանաձևի ընդունման գործընթացներում:
Աղբյուրը հայտնում է, որ քննարկելով մի շարք կարևոր հարցեր` նախագահները պայմանավորվել են շարունակել գործնական շփումները: Զրույցի ավարտին Բ.Օբաման և Դ. Մեդվեդևը փոխանակվել են ջերմ նախատոնական շնորհավորանքներով և մաղթանքներով: