24/12/2010 11:24
Երգիչ Բորիս Մոիսեևը արհեստական կոմայում է
Երգիչ Բորիս Մոիսեևը գտնվում է արհեստական կոմայի մեջ, սակայն, ինչպես վստահեցնում են բժիշկները, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հիվանդի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին հաղորդում է ՆՏՎ.ռու-ն` վկայակոչելով երգչի մամլո քարտուղարին:
Այժմ երգիչը գտնվում է Մոսկվայի Նյարդաբանության ինստիտուտում, որտեղ հիվանդին տեղափոխել են մասնավոր կլինիկայից:
Նշենք, որ Բորիս Մոիսեևը դեկտեմբերի 20-ին հիվանդանոց է տեղափոխվել կաթվածի ախտանիքշներով: