24/12/2010 09:58
Թուրքիան ու Ճապոնիան կհամագործակցեն էներգետիկայի ոլորտում
Ճապոնիան ու Թուրքիան համատեղ հռչակագիր են ստորագրել` խաղաղ ատոմի բնագավառում համագործակցելու մասին: Տոկիոյում փաստաթղթի տակ ճապոնական կողմից իր ստորագրությունն է դրել առևտրի և արդյունաբերության նախարար Ակիխիրո Օխատան, իսկ թուրքական կողմից` էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են Թուրքիայի Սինոպ քաղաքում ատոմակայանի շինարարությանը ճապոնական ընկերությունների ներգրավվածության հնարավորությունը: