25/12/2010 10:48
Էկվադորը ճանաչեց Պաղեստինի պետությունը` 1967-ի սահմաններում
Էկվադորը ճանաչել է Պաղեստինը «որպես ազատ և անկախ» պետություն` 1967 թվականի սահմաններում, «ՌԻԱ-Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, հայտարարել է Էկվադորի ԱԳՆ-ն:
Այդպիսով Էկվադորը միացավ Արգենտինային, Բրազիլիային, Բոլիվիային, որոնք ևս այս ամվա ընթացքում հանդես էին եկել Պաղեստինը ճանաչելու հայտարարություններով: Ուրուգվայն ու Չիլին հայտարարել են, որ պատրաստվում են դիմել այդ քայլին մոտակա ժամանակներում:
«Հանրապետության նախագահ Ռաֆայել Կորրեան դեկտեմբերի 24-ին ստորագրել է Էկվադորի կառավարության կողմից 1967 թվականի սահմաններում պաղեստինական պետության` որպես անկախ և ազատ պաշտոնական ճանաչումը», - ասված է Էկվադորի ԱԳՆ հայտարարության մեջ: